Սույն թվականի մայիսի 27-ին՝ Գյումրու խճուղի 42 հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Ենթածրագրի ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Ենթածրագրի ընտրության ժողովի ժամանակ ներկայացվելու և հաստատման է դրվելու Նախաձեռնող խմբի կողմից մշակված ենթածրագրի առաջարկը:
Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները ներկայացված են համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հարցերի դեպքում զանգահարեք ստորև նշված հեռաախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք նշված հասցեին:
Հեռ. /0312/ 70885
Էլ. հասցե. lusinmat001@gmail.com