Սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 11:00-ին Ախուրյանի համայնքապետարանում (հասցե` Գյումրու խճ. 42) կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով: Հիշեցնենք, որ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների բարելավումը՝ ի նպաստ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման: Ժողովին մասնակցության մուտքը ազատ է: Եթե ունեք գաղափարներ, որոնց իրականացումը կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը և ցանկանում եք ձեր գաղափարները ներկայացնել ծրագրի Նախաձեռնող խմբին, խնդրում ենք ներկա գտնվել Գաղափարների ընտության ժողովին և ներկայացնել ձեր տեսակետը: Ձեր հարցերը կարող եք ուղղել՝ ստորև նշված հեռախոսահամարին զանգահարելով կամ էլեկտրոնային նամակի միջոցով: Գաղափարների ընտրության ժողովի արդյունքները կներկայացվեն համայնքի Ֆեյսբուքյան էջում:
Հեռ. (0312) 70885
Էլ. հասցե. lusinmat001@gmail.com