«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն ՄԱԿ-ի «Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության» (FAO) ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպում է մեկօրյա դասընթաց «Փոքր քանակով սիլոսի և այլ տեսակի անասնակերի արտադրություն» թեմայով: Դասընթացին մասնակից ֆերմերները կզարգացնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները որակյալ անասնակեր արտադրելու արդյունավետ եղանակների, կերային ռացիոնների և կերակրման արդյունավետ մեթոդների վերաբերյալ, որոնց կիրառումը կնպաստի կենդանիների մթերատվության նկատելի բարձրացմանը:
Օր՝ 15 մայիս 2020թ.
Վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ (դասընթացի մասնակիցները նախօրոք կտեղեկացվեն դասընթացի անցկացման վայրի վերաբերյալ) Ֆերմերային տնտեսություններին ընտրելու չափանիշները
Դասընթացներին կարող են դիմել այն ֆերմերները ովքեր`
Զբաղվում են տավարաբուծությամբ (առնվազն 3 գլուխ կով)
Զբաղվում են կենդանական ծագման մթերքների (կաթ, կաթնամթերք և միս) վաճառքով
Զբաղվում են կամ ցանկանում են զբաղվել կերարտադրությամբ (կերային մշակաբույսեր, սիլոս, սենաժ, հատիկային կերեր և այլն)
Ունեն բավարար հողային ռեսուրսներ և այլ պայմաններ (ագրոտեխնիկայի հասանելիություն (սեփական կամ համայնքային օգտագործման), պարարտանյութերի առկայություն, անասնակերի պահպանման պահեստներ) կերային մշակաբույսերի մշակության, անասնակերի ստացման և պահպանման համար
Բարեխղճորեն կմասնակցեն կազմակերպված դասընթացներին
Մասնակցության համար կարող եք դիմել «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի գրասենյակ, զանգահարելով՝ 098 88-81-40 կամ 098 13-65-08 հեռախոսահամարներին
Գրասենյակի աշխատաժամերն են՝ 10:00 – 18:00 (ընդմիջում՝ 13:00-14:00) Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 25 ապրիլ 2020թ.