Ախուրյան համայնքի հարգելի բնակիչներ
Ախուրյանի համայնքապետարանը ՝ համայնքի ավագանու և աշխատակազմի հետ միասին սկսում է համայնքի բնակավայրերում Ախուրյան համայնքի 2019թվականի բյուջեի հանրային լսումները:Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը՝ ձեր բնակավայրում առկա խնդիրների վերհանման և համայնքի բյուջեում ընդգրկման հարցում:
Հանրային լսումներն իրականացվելու են հետևյալ ժամանակացույցով՝
2019 թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ին Արևիկ և ժամը 14:00-ին Այգաբաց գյուղերում
2019 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 12:00-ին Կամո և ժամը 14:00-ին Ախուրյան գյուղերում
2019 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 12:00-ին Կառնուտ և 14:00-ին Հովիտ գյուղերում
2019 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը՝ 12:00-ին Ջրառատ և ժամը 14:00-ին Բասեն գյուղերում