 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 234
02 դեկտեմբերի 2020 թվականի
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ Հողային օրենսգրքի 95-րդ հոդվախի 5-րդ և 6-րդ կետերը, «Տեղական ինքնակառավարման մասին» 43-րդ հոդվածի պահանջները և հաշվի առնելով քաղաքացի Բավական Գարենի Քոչոյանի՝ Ախուրյանի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի /ժառանգության գործ՝ 29.09.2020թ., գործ 176 / հիման վրա գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը իր անունով վերաձևակերպելու մասին՝
Որոշում եմ՝
Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի վարելահողերի տարածքում Արզուման Քոչոյանին վարձակալության իրավունքով տրամադրված 3.0 հա ջրովի վարելահողի վարձակալության իրավունքը փոխանցել ժառանգին՝ Բավական Գարենի Քոչոյանին առանց 09.04.2004թ., սեղ 611 կնքված պայմանագրի պարտավորությունների փոփոխության՝
ծածկագիր 334, հողամասի տարեկան վարձավճարի չափը ՝ 58500 /հիսունութ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, վարձակալության պայմանագրի ժամկետը սահմանել մինչև 09 ապրիլի 2029 թվականը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԻԳԻԹՅԱՆ
2020 թվականի դեկտեմբերի 02
գյուղ Ախուրյան