Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  ԹԻՎ 230

17 նոյեմբերի 2020 թվականի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԱՅԿԱՆՈՒՇ ՄԻՍԱԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 11 կետի, 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի,197-րդ հոդվածի, դրույթներով և հիմք ընդունելով Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի
2-րդ մասի դրույթը

Որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկանուշ Միսակի Խաչատրյանի  հիվանդության պատճառով բացակայությունը համարել հարգելի՝  2020 թվականի նոյեմբերի 1-ից  մինչև 2020 թվականի հոկտեմբերի 13-ը ներառյալ: 

2․Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկանուշ Խաչատրյանի աշխատանքային  պարտականությունները դադարեցնել  2020 թվականի նոյեմբերի 16-ից։

3․Օրենքով սահմանված կարգով կատարել վերջնահաշվարկ։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                  Ա. ԻԳԻԹՅԱՆ

 

2020 թվականի նոյեմբերի  17
 գյուղ Ախուրյան