 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԹԻՎ 232
27 նոյեմբերի 2020 թվականի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ - ԿԱՌՆՈՒՏ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ԳՏՆՎՈՂ ԾԱՌԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԷՏ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական Ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի հունիսի 22-ի «Խնամքի և սանիտարական հատումների իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 897-Ն որոշման 47-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանի գլխավոր մասնագետի եզրակացությունը՝
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ե Մ
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ և Ախուրյան բնակավայրեր տանող կենտրոնական ճանապարհների երկայնքով, աջ և ձախ կողմերում թույլատրել կատարելու ծառերի սանիտարական էտ՝ պահպանելով անվտանգության կանոնները:
- Աշխատանքների կատարման պատասխանատվությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գլխավոր մասնագետ Ատոմ Մաթևոսյանին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի վարչական ղեկավարին և Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Լիպարիտ Տիգրանյանին՝
հատված ծառերը որպես վառելափայտ բաշխել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի անապահով ընտանիքներին՝ ներկայացնելով ցուցակը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԻԳԻԹՅԱՆ
2020 թվականի նոյեմբերի 27
գյուղ Ախուրյան