Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 153
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2019 թվականի N 153

ՔԱՂԱՔԱՑԻ ՄԿՐՏԻՉ ՍԵՆԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԵՎԻԿ ԳՅՈՒՂԻ 21 ՓՈՂՈՑ,ԹԻՎ 13 ՀԱՍՑԵՈՒՄ ՊԱՀԵՍՏԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի 21 փողոց, թիվ 13 հասցեի պահեստը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի  Մկրտիչ Սենիկի Հովհաննիյանին  /հիմք՝Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.05.2011թվականի վճիռը/ :
Քաղաքացի Մկրտիչ Սենիկի Հովհաննիյանը դիմել է  Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող  Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 21 փողոց թիվ 13 հասցեի սպասարկման համար զբաղեցրած 0.3  /զրո ամբողջ երեք հազար /հեկտար  մակերեսով համայնքապատկան հողամասն ուղղակի վաճառքի միջոցով իրեն օտարելու խնդրանքով:

 Նկատի ունենալով վերոգրյալը, հաշվի առնելով , որ հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված  հողերի ցանկում, որպես առանձին գույքային միավոր հնարավոր չէ օտարել աճուրդով, ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43 -րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով , Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով քաղաքացի  Մկրտիչ Սենիկի Հովհաննիսյանի  դիմումը /մուտքագրված համայնքապետարանում 2019թվականի ապրիլի 4-ին թիվ 132 թվագրմամբ/  

                                                                                           ՈՐՈՇՈՒՄ ԵՄ                                                                                                                                                                                                                        

  1. Քաղաքացի  Մկրտիչ Սենիկի Հովհաննիսյանին ուղղակի վաճառքի միջոցով  օտարել   սեփականության իրավունքով իրեն պատկանող   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի 21 փողոց, թիվ 13 հասցեի պահեստի սպասարկման  համար զբաղեցրած 0.3  /զրո ամբողջ երեք հազար/ հեկտար մակերեսով հողամասը:
  2. Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել  տվյալ հողամասի կադաստրային  գնի չափով , որը հողամասի օտարման պահին  կազմում է  666000 /վեց հարյուր վաթսունվեց հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց՝222 Հայաստանի Հանրապետության դրամ: 
  3. Սահմանված կարգով կնքել հողամասի առքուվաճառքի պայմանագիր:
  4. Գույքի նկատմամբ իրավունքի պետակա գրանցման և  պայմանագրի նոտարական  վավերացման ծախսերը  կատարել քաղաքացի  Մկրտիչ Սենիկի Հովհաննիսյանի միջոցների հաշվին: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(523.14 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 5

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner