Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 191
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 237
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 օգոստոսի 2021 թվականի N 237

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍՄԲԱՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ԷԴԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ,ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՎԱԶԳԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ,ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ,ԼՅՈՎԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.1424 ՀԵԿՏԱՐ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22_Ի ԹԻՎ 48 ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27_Ի ԹԻՎ 137 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 22-րդ, 22.1-րդ կետերի պահանջով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքապետարանին հասցեագրված դիմումը /մուտքագրված 20.01.2021թ  թիվ 21/՝ ՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի 15.09.2020 թ. հիման վրա ձեռք բերված հողամասի վրա ինքնակամ կառուցված կիասկառույց բնակելի նշանակության շենք-շինությունները օրինականացնելու վերաբերյալ, և, հաշվի առնելով, որ այն կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, և, որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Կառնուտ, 4-րդ փողոց, թիվ 4 հասցեում քաղաքացիներ Լյովա Ասատուրի Վարդանյանին ՝ ծնված՝ 02.06.1957թ, Անահիտ Ալեքսանի Վարդանյանին՝ ծնված՝  05.08.1959թ , Վազգեն Լյովայի Վարդանյանին՝ ծնված՝ 30.12.1981թ , Առաքել Լյովայի Վարդանյանին ծնված 31.07.1983թ, Սմբատ Լյովայի Վարդանյանին ծնված՝ 16.01.1986թ, Էդիկ Լյովայի Վարդանյանին ծնված՝ 23.11.1990թ.  ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0, 1424 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված  25.04 քառակուսի մետր մակերեսով անասնագոմը ճանաչել օրինական:

2.Ինքնակամ կիսակառույց շինությունների օրինականացման համար վճարի չափը հաշվարկվում է՝

               99.68 քմ x 10000դրամ x 0.055 = 54824  ՀՀ դրամ

                     58.93 քմ x 6000դրամ x 0.055 = 19447  ՀՀ դրամ

Ընդհանուր գումարը կազմում է 74271 /յոթանասունչորս հազար երկու հարյուր յոթանասունմեկ/ ՀՀ դրամ:

3.Սույն որոշման ընդունված օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

 5.Ուժը կորցրած ճանաչել Ախուրյան համայնքի ղեկավարի 2021 թվականի հունվարի 22-ի թիվ 48 և 2021 թվականի ապրիլի 27-ի թիվ 137 որոշումները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 33

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner