Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2020 թվականի N 44

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՄԵՐՈՒԺԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՉԱԽՈՅԱՆԻՆ(1/2), ՄԱՄԻԿՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՉԱԽՈՅԱՆԻՆ(1/2) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,210658 ՀԵԿՏԱՐ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ,ՏԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԴՌՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման 22.1-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ իրենց՝ բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ կառուցված շինությունները օրինականացնելու վերաբերյալ, և, հաշվի առնելով, որ այն կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, և, որ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Ե. Չարենցի փողոց, 10-րդ անցում, 4 բնակելի տուն հասցեում քաղաքացիներ Մերուժան Հովհաննեսի Չախոյանին (1/2) և Մամիկոն Հովհաննեսի Չախոյանին (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0, 210658 հեկտար բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 105.32 քառակուսի մետր  ներքին մակերեսով բնակելի տունը և բնակելի նշանակության շինությունները ճանաչել օրինական:

2.Այդ թվում 2001 թվականի մայիսի 15-ից հետո արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված շինության օրինականացման համար վճարի չափը հաշվարկվում է՝

               10.5 քմ x 10000դրամ x 0.086 = 9030  ՀՀ դրամ

Թվով 5 պատուհանների և թվով 3 դռների ձևափոխությունները հաշվարկվում է.

                     8  x 10000դրամ x 0.086 = 6880  ՀՀ դրամ

Ընդհանուր գումարը կազմում է 15910 ՀՀ դրամ:

3.Սույն որոշման ընդունված օրվանից օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 27

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner