Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 199
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 159
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մայիսի 2019 թվականի N 159

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 7 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԿԵՏԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի <<Վտանգավոր տարածքից բնակչության , նյութական և մշակութային արժեքների տարհանման կարգը հաստատելու մասին>> թիվ 1180-Ն որոշման,<<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 11-րդ,16-րդ և <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի N 218-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2015թվականի փետրվարի 25-ի N 27-Ա և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի <<Քաղաքացիական պաշտպանության >> պլանը հաստատելու մասին 2019թվականի փետրվարի 27-ի թիվ 57 որոշումները,արտակարգ իրավիճակների և ռազմական դրության ժամանակ նախապես բնակչության,նյութական և մշակութային արժեքների տարահանման պլանավորման,նախապատրաստման և միջոցառումների անցկացման ապահովման նպատակով՝

Որոշում եմ՝ 

1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակչության տարահանման հանձնաժողով՝/այսուհետ տարահանման հանձնաժողով/ համաձայն հավելված 1-ի:
2. Տարահանման հանձնաժողովի կազմում ստեղծել աշխատանքային խմբեր՝ համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել տարահանման հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 3-ի:
4.Տարահանման հանձնաժողովին՝ համագործակցելով Շիրակի մարզային փրկարարական վարչության հետ եռամսյա ժամկետում լրամշակել <<Ախուրյան համայնքի բնակչության տարահանման պլանը>> և ներկայացնել Ախուրյան համայնքի ղեկավարի հաստատմանը:
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 7 բնակավայրերի համապատասխանաբար թվով 7 ուսումնական հաստատություններում ստեղծել բնակչության ժամանակավոր տեղակայման կետեր՝ ԺՏԿ,առանձին Արևիկ-44, Ջրառատ-7,Հովիտ-8,Բասեն -9, Կառնուտ-10,Կամո-13,Ախուրյան-25 թվերով համարակալված:
6. Ախուրյան համայնքի բնակչության ժամանակավոր տեղակայման կետերի պետեր և պետի տեղակալներ նշանակկել համապատասխան ուսումնական հաստատությունների տնօրեններին և նրանց տեղակալներին:
7.Ախուրյան համայնքի բնակչության ժամանակավոր տեղակայման կետերի պետերին՝ որոշել ժամանակավոր տեղակայման կետերի կառուցվածքը և վարչակազմը,հաստատել հաստիքացուցակները,մշակել և եռամսյա ժամկետում տարհամնամ հանձնաժողովի նախագահի հաստատմանը ներկայացնել ԺՏԿ կառուցվածքային մարմինների գործառնական պարտականությունները,ինչպես նաև ապահովել ԺՏԿ անհրաժեշտ փաստաթղթերի և մատյանների առկայությունը:
8.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալի՝ տարհանման հանձնաժողովի նախագահի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 4

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner