Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 198
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հուլիսի 2021 թվականի N 198

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՇԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ /ԱԽՈՒՐՅԱՆ՝ ԲՆԱԿԱՎԱՅՐ/ ՔԱՂԱՔԱՑԻ ԳԱՌՆՈՒԿ ԵՎ ԳՈՀԱՐ ՔԱՐՏԱՇՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ, 33.1-րդ, 33.2-րդ, 34-րդ, 35-րդ կետերի «գ», «ե» ենթակետերի, 35.1-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0387-0021 կադաստրային ծածկագրով 0.001395 հա մակերեսով հողամասի վրա քաղաքացի Գառնուկ Քարտաշյանի կողմից ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին և Ախուրյան համայնքի ղեկավարի 2021 թվականի հունիսի 3-ի թիվ 161 որոշմամբ շինությունը ճանաչվել է օրինական, այն համարվել է համայնքի սեփականություն և անշարժ գույքի նկատմամբ իրավունքները ենթարկվել են պետական գրանցման/վկայական 12072021-08-0040/

Որոշում եմ՝   

1.Օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված արտաքին մակերեսով 13.95 քմ մակերեսով առևտրի և սպասարկման օբյեկտը  և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-007-0387-0021 կադաստրային ծածկագրով 0.001395 հա մակերեսով հողամասը, հասցե՝ Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Ախուրյան, Գյումրու խճուղի 31/3 առևտրի և սպսարկան օբյեկտը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքի մասին գրավոր առաջարկություն ներկայացնել ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացիներ Գառնուկ և Գոհար Քարտաշյաններին:
2.Օրինական ճանաչված շինության և համապատասխան հողամասի համար սահմանել վաճառքի հետևյալ գներն ու պայմանները՝
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 35-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, ինքնակամ կառուցված բնակելի նշանակության օժանդակ շինությունների յուրաքնչյուր 1 քմ համար վաճառքի գինը հաշվարկվում է ՝ 

    13.95 քմ x 90000 x 0,1209 = 151790 ՀՀ  դրամ:

 բ. Հասարակական նշանակության ինքնակամ շինության պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 1քմ հողամասի կադաստրային արժեքը սահմանցած է 1221 ՀՀ դրամ: Հողամասի օտարման գինը կազմում է ՝ 

    0.001395 հա  x 1221 = 17033 ՀՀ դրամ

գ.Սահմանված չափերով ձևավորված կառույցի և հողամասի վաճառքի ընդհանուր գինը կազմում է ՝  168823 /մեկ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր քսաներեք/ՀՀ դրամ, որը ենթակա է վճարման Ախուրյանի համայնքապետարանի համապատասխան հաշվեհամարներին:

դ.Սույն որոշման «գ» կետով ձևավորված վաճառքի ընդհանուր գնին հավելվում են տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

ե.Ինքնակամ շինությունն իրականացրած անձի կողմից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության առաջարկը չընդունվելու դեպքում կամ գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է գրավոր առաջարկություն՝ կառույցը վարձակալելու վերաբերյալ:

զ.Ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից կառույցի վարձակալության իրավունքից ևս հրաժարվելու դեպքում այն վաճառվում կամ օգտագործման է տրամադրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով/«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով:/

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 16

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner