Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 145
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2020 թվականի N 145

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի «ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 947-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՄԵՐՈՒԺԱՆ ԱՇՈՏԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                           1. ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի  Կառնուտ բնակավայրի բնակիչ Մերուժան Աշոտի Խաչատրյանը (անձնագիր`AR0592654, տրված 15.02.2018թ., 030 կողմից, հաշվառված ՀՀ Շիրակի մարզ, գ. Կառնուտ, 17 փողոց, տնակ 3 հասցեում) դիմում է ներկայացրել Ախուրյանի համայնքապետին` խնդրելով իրեն հաշվառել ՀՀ Կառավարության 2005 թվականի «Անհատույց պետական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված ցուցակում:

                                                                          2.ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍ
1. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ և իրավական հիմնավորումներ
ա) Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Մերուժան Աշոտի Խաչատրյանը  ՀՀ սահմանները պաշտպանելիս ստացել է կոնտուզզիա 3-րդ խմբի հաշմանդամ է (հիմք` Հայաստանի պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության վարչության 20.06․2013 թվականի թիվ ՊՆ-36/1028 տեղեկանքը)
բ) Մերուժան Աշոտի Խաչատրյանը հաշվառված է  ՀՀ Շիրակի մարզ, գ. Կառնուտ, 17 փողոց, տնակ 3 հասցեում
գ) Մերուժան Աշոտի Խաչատրյանը  համարվում է ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի գ. Կառնուտ, 17 փողոց, տնակ 3  հասցեում գտնվող, 2 անձի սեփականություն հանդիսացող բնակելի տնակի և տնամերձ հողամասի համասեփականատեր, տնակի ընդհանուր մակերեսը կազմում է 85.80 քառակուսի մետր (հիմք` ԱԳԿ կողմից տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2160301 վկայականը, տրված 30.04.2008․2000թ․ և Ախուրյանի համայնքապետարանի բնակհաշվառման և սպասարկման հանձնաժողովի եզրակացությունը)
դ)  ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք,  գ. Կառնուտ, 17 փողոց, 3 բնակելի  տնակը խիստ քայքայված է:

Ղեկավարվելով ՀՀ Կառավարության 2005 թվականի «Անհատույց պետական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված «Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքերին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի 4-րդ և 5-րդ կետերի
                                                                                 Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

  1.  ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Մերուժան Աշոտի Խաչատրյանի ընտանիքին, որպես 3-րդ խմբի զինհաշմանդամ, 2 /երկու/ անձով վերցնել հաշվառման ՀՀ Կառավարության 2005 թվականի «Անհատույց պետական աջակցություն տրամադրելու մասին» N 947-Ն որոշմամբ հաստատված «Զոհված(մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) օրենքով սահմանված կարիքավոր ընտանիքերին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու» կարգի համաձայն հաստատված ցուցակում․
    1)  Մերուժան Աշոտի Խաչատրյան ծնված1958թ ., ինքը 
    2) Ռուզաննա Վռամի Խաչատրյան,ծնված 1963թ., կինը 

  2.  Մերուժան Աշոտի Խաչատրյանին  իրազեկել սույն վարչական ակտի ընդունման մասին` տրամադրելով սույն որոշման օրինակը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մերուժան Աշոտի Խաչատրյանին  պատշաճ կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 31

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner