|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հուլիսի 2019 թվականի N 217 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՌՆՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդհոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 23 հուլիսի 2015 թվականի N 828-Ն որոշումը՝ որոշում եմ
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ գյուղի սեփականություն հանդիսացող բնակավայրի հողերի այլ հողերի գործառնական նշանակության , ծածկագիր 08-053-0134-0022-ից, 1.05859 հեկտար հողամասը փոխադրել հասարակական կառուցապատման հողերի գործառնական նշանակության:
- Հողամասին տրամադրել՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, համայնք Ախուրյան, գյուղ Կառնուտ, Ախուրյան խճուղի, թիվ 1/1 հասցեն:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
- Որոշումը ենթակա է գրանցման անշարժ գույքի հասցեների ռեգիստրում:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(276.10 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|