Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 160
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019 թվականի N 160

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԳՅՈՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՆՏՈՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԱԹՈՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԼԻԹ ԿՈԼՅԱՅԻ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ,ՆԿՈՒՂԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի
Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի18-ի N 912-Ն  որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների
 
օրինականացման և տնօրինման կարգի» 9-րդ. 10-րդ, 11-րդկետերի, 13-րդ կետի բ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի ԱՆտոն Սերյոժայի Աթոյանի  դիմումը` ինքնակամ կառուցված  բնակելի տունը,նկուղը  և պարիսպը օրինականացնելու վերաբերյալ  և  հաշվի առնելով, որ  բնակելի տունը կառուցվել է 2001 թվականի մայիսի 15-ից հետո և որ  հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ուստի նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը  կամ վտանգ չի սպառնում  քաղաքացիների կյանքին և առողջությանը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Ե Մ

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ,  համայնք Ախուրյան,  գյուղ  Ախուրյան,  Պարույր Սևակի փողոց, 4 անցում, թիվ 5 հասցեում  քաղաքացիներ Անտոն Սերյոժայի Աթոյանին և Լիլիթ Կոլյայի Շահբազյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման  հողամասի  վրա ինքնակամ կառուցված 163.11 քառակուսի  մետր մակերեսով բնակելի տունը , 22.15քառակուսի մետր մակերեսով նկուղը  և  3.05 քառակուսի մետր պարիսպը ճանաչել օրինական:

2.Ինքնակամ շինությունների օրինականացման  համար վճարի չափը հաշվարկվում  է.

163.11քմ  x 10000դրամ  x  0.086 =  140275 դրամ
22.15x10000x0.086=19049 դրամ 
3.05 քմ  x 6000դրամ  x   0.086 =  1574 դրամ

   Ընդհանուր գումարը կազմում է `160898  /մեկ հարյուր վաթսուն հազար ութ հարյուր իննսունութ /  ՀՀ դրամ:

 3.Սույն որոշման ընդունման օրվանից  օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: 

4.Պարտավորեցնել  հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել  օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 29

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner