Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի
1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-իN 2387-Ն
որոշմամբ հաստատված կարգի 48-րդ կետի դրույթներով՝
Որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող,
08-020-0134-0001 կադաստրային ծածկագրով 0.3 հա անշարժ գույքը /հողամասը և շինությունը/ հասցեավորել.
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ, 21 փողոց, թիվ 13 :
2. Որոշումը ենթակա է գրանցման անշարժ գույքի կադաստրի պետական ռեգիստրում: