Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 195
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հուլիսի 2021 թվականի N 195

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ՋՐԱՌԱՏ/ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդված 1-ին մաս 3-րդ կետի, ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7--րդ կետի դրույթներով, ընդհանուր մակերեսով 87.78911 հեկտար ցածրարժեք հողատեսքը ավելի բարձր հողատեսքի փոխադրելու վերաբերյալ

 

Որոշում եմ՝ 

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի /բնակավայր Ջրառատ/ վարչական սահմաններում  գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության՝ ծածկագիր 08-097-0251-0001-ից 12.54367 հեկտար 5-րդ կարգի արոտը, 12.0 հեկտար 3-րդ կարգի արոտը, 29.85468 հեկտար 3-րդ կարգի արոտը, 10.0 հեկտար 3-րդ կարգի արոտը, 2.64118 հեկտար այլ հողատեսքը և ծածկագիր 08-097-0252-0001-ից 20.74958 հեկտար 4-րդ կարգի արոտը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքերի՝ համապատասխանաբար՝ 12.5436 հեկտար 5-րդ կարգի խոտհարքի, 12.0 հեկտար 3-րդ կարգի վարելահողի, 29.85468 հեկտար 3-րդ կարգի խոտհարքի, 10.0 հեկտար 3-րդ կարգի խոտհարքի, 2.64118 հետկար 3-րդ կարգի խոտհարքի և 20.74958 հեկտար 4-րդ կարգի խոտհարքի:
2.Գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերի փոփոխման վերաբերյալ սույն որոշման մեկ օրինակը  5 օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանում:
3.Գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերի՝ սույն փոփոխությունները արտացոլել համայնքի հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 34

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner